«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վրեժ Մարկոսյանը  նախօրեից ջանասիրաբար քվեարկում է նաեւ իր կողքին նստող մեկ այլ ՀՀԿ-ականի՝ Հակոբ Հակոբյանի փոխարեն: Արդյունքը եղավ այն, որ Մարկոսյանը ամեն ինչ խառնեց իրար եւ սկսեց «կողմ» քվեարկել այնպիսի օրինագծերի, որոնց իր ներկայացրած խմբակցությունը «դեմ» էր քվեարկում: Երբ երեկ քվեարկության դրվեց եռյակի «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, Մարկոսյանը, նախ, սեղմեց իր «կողմ» կոճակը, հետո՝ Հակոբյանինը: Հիշեցնենք, որ երկուսն էլ մեծամասնական ընտրակարգով են խորհրդարան անցել, Մարկոսյանը թիվ 14 ընտրատարածքից, Հակոբյանը՝ թիվ 41: Բայց Մարկոսյանը երեկ միակ ՀՀԿ-ականը չէր, ով ամեն ինչ խառնել էր իրար եւ եռյակի նախաձեռնությանը «դեմ» քվեարկելու փոխարեն «կողմ» էր քվեարկել: Շփոթվածների թվում էին նաեւ Մհեր Սեդրակյանը եւ Հայկ Գրիգորյանը (Լիսկայի պատգամավորը), ովքեր նույնպես մեծամասնական են: Իսկ Ռուբեն Հովսեփյանը (նախկին գլխ. դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը), Վարդան Այվազյանը եւ Սամվել Ֆարմանյանը «ձեռնպահ» քվեարկեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում