Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ժամը 07.45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 2 շենքի 6-րդ մուտքի 2-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.58-ին, մարվել՝ 08.14-ին: Ննջասենյակում այրվել է մահճակալ:

Հրշեջ-փրկարարները ննջասենյակի հատակին ծխահարված եւ տարբեր աստիճանի այրվածքներով հայտնաբերել են 67-ամյա Ա. Ղ.-ին, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանության հանրապետական գիտական կենտրոն: