Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 2-ին, ժամը 20.16-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել դեպի ձորակը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գ. Ա.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 34 ԼՏ 420 պետհամարանիշով ավտոմեքենան Նորատուս-Արծվաքար ավտոճանապարհին դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ մոտ 10 մետր սահել դեպի ձորակը:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:




























