Ադրբեջանում երեք ուսանողներ աղջկա պատճառով արյունալի ծեծկռտուք են սարքել:
Vesti.Az-ը, վկայակոչելով Նասիմինի շրջանի ոստիկանական վարչությանը, հայտնում է, որ արյունալի հանցագործության մասնակիցները Կապի քոլեջի ուսանողներն են:
Ծեծկռտուքի արդյունքում ուսանողներից մեկը՝ 1997թ. ծնված Նարիման Մուրադովը, որովայնի հատվածում դանակի հարված է ստացել: Երիտասարդները վիճել է աղջկա պատճառով: Նշված քոլեջի 3 ուսանողներ «պայքարել են» աղջկա սրտին տիրանալու համար: Վիրավոր երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց, իսկ մյուս երկուսը ձերբակալվել են:
Ծանր մարմնական վնասվածք հասցնելու փաստով հարուցվել է քրեական գործ:




























