Ագրարային համալսարանի քոլեջի 3-րդ կուրսի ուսանողուհին դեկտեմբերի 2-ին, լսարանում ինքնասպանության փորձ է կատարել՝ շեղբով կտրելով ձախ ձեռքի նախաբազուկը:

Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատել են ոստիկանությունից: Աղջիկը էջմիածնի բնակչուհի է: Նա ինքնասպանության փորձ է կատարել անձնական խնդիրների պատճառով:

Երբ նա ինքնասպանության մտադրության մասին հայտնել է, կուրսեցիները ահազանգել են իրավապահներին: Նշված միջադեպով կատարվում է հետաքննություն: