Երեւանում բացվել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նոր գլխամասային գրասենյակը: Այսուհետ ընկերության հաճախորդների սպասարկումը եւ Գլխամասային գրասենյակի գործառույթները Երեւան քաղաքում կիրականացվեն Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սեբաստիա 123 հասցեում՝ նախկին Կալենցի 11-ի փոխարեն:
«Կամուրջ»-ը իր գործունեության շուրջ 17 տարիների ընթացքում մշտապես ձգտել է իր հաճախորդների համար ստեղծել սպասարկման լավագույն պայմանները եւ առաջարկել առավելագույնս հասանելի եւ պարզ վարկատեսակներ: Վստահ ենք, որ «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նորաբաց, երկհարկանի, հարմարավետ կահավորված եւ լուսավոր սպասարկման սրահներով այս գրասենյակը կապահովի մեր հաճախորդների սպասարկումը էլ ավելի լավ պայմաններում եւ կօգնի գոհացնել յուրաքանչյուր հաճախորդին: Ավելացնեմ նաեւ, որ այս նոր գրասենյակը, նախկինի նման, աշխատելու է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-18:00-ն»,-նշեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Մարքեթինգի, ՀԿ եւ Գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արեւյանը:
«Կցանկանայի ավելացնել, որ «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն միացել է նաեւ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» եւ «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ների վարկային ծրագրերին, ինչի շնորհիվ հնարավորություն է ստացել առաջարկել մատչելի հիփոթեքային, վերանորոգման վարկեր, ինչպես նաեւ վարկեր, որոնք ուղղված են բնակարանների էներգախնայողության բարձրացմանը: Հաշվի առնելով նշված վարկատեսակների մատչելի սակագները եւ մարման ճկուն ժամանակացույցը, կարծում եմ, վերջիններս բավական պահանջարկ կունենան բնակչության շրջանում:
Բացի վերը նշված նոր վարկատեսակներից, «Կամուրջ» վարկային կազմակերպությունը շարունակում է տրամադրել պարզ եւ հասանելի գյուղատնտեսական, սպառողական եւ բիզնես ուղղվածության բազմաթիվ վարկատեսակներ, որոնք առանձնանում են նվազագույն թղթաբանությամբ, հաճախորդների կարիքներին եւ բիզնեսի ու գյուղատնտեսության սեզոնայնությանը հարմարեցված ճկուն մարման ժամանակացույցով եւ տրամադրման արագությամբ:
Հետագայում եւս մենք շարունակելու ենք մեր մասնաճյուղային ցանցի ընդլայնումը եւ, հաշվի առնելով միջազգային փորձը ու տեղական շուկայի առանձնահատկությունները, ներդնելու ենք այնպիսի վարկատեսակներ, որոնք առավելագույնս բավարարում են մեր հաճախորդների պահանջմունքները»,-ավելացրեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Մարքեթինգի, ՀԿ եւ Գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արեւյանը:
«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ




























