ՀՀ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ երեկ երեկոյան, ժամը 19.30-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երեւան-Էջմիածին ճանապարհին` Զվարթնոց գյուղի հատվածում, անհայտ անձը դեռեւս չպարզված մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենայով ընթանալիս, իր մոտ եղած անհայտ հրազենից կրակել է 1985 թ. ծնված Արթուր Մ.-ին պատկանող «Տոյոտա կոռոլա» մակնիշի ավտոմեքենայի վրա եւ դիմել փախուստի:

Ոստիկանության կայքի համաձայն, զննությամբ ավտոմեքենայի վրա հայտնաբերվել է գնդակի 5 հետք, իսկ դեպքի վայրից` 5,65 մմ տրամաչափի 2 պարկուճ:

Դեպքի կապակցությամբ կատարվում է նախաքննություն: