Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 2-ին, ժամը 15.35-ին, 1972 թ. ծնված  Գեղամ Ա.-ն կամավոր հանձնել է  «ԻԺ 18 Ե» տիպի, 12 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան եւ հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 12.00-ին,  ոստիկանության Արթիկի բաժնում 1952 թ. ծնված Մառլեն Մ.-ն կամավոր հանձնել «ԻԺ 58» տիպի, 16 մմ տրամաչափի երկփողանի, ողորկափող որսորդական հրացան եւ հայտնել է, որ այն իր հետ բերել է 1992 թ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: