Դեկտեմբերի 1-ին, ժամը 16.30-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության  գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի  Խանջյան փողոցի եւ Սայաթ Նովայի պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկել 45-ամյա Արթուր Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա տվել է ինքնախոստովանական բացատրություն, որ նույն օրը թիվ 20 երթուղային տաքսու սրահում գողացել է 42-ամյա Իրիանա Ա.-ի դրամապանակը:

Կատարվում է հետաքննություն: