Դեկտեմբերի 1-ին, ժամը 13.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի բաց կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է բերվել 63-ամյա մի կին եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց տան աստիճաններից վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ հիշյալ կինը վնասվածքը ստացել է դեկտեմբերի 1-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցի թիվ 196 շենքի դիմաց «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով: Վարորդը դեկտեմբերի 2-ին, ժամը 19.00-ին, բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն:




























