Դեկտեմբերի 2-ին, ժամը 09.40-ի սահմաններում, «Նիսան Տեանա» մակնիշի  ավտոմեքենան Արարատի մարզի Դալար գյուղում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարերին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: