Դեկտեմբերի 2-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Քաջարան-Կապան ճանապարհի 13-րդ կմ-ին «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճանապարհի բետոնյա հենապատնեշին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդն ու  ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: