Դեկտեմբերի 2-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Ա. Մանուկյան փողոցում վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց ու ներկայացել բաժին: Կատարվում է քննություն:




























