Ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 12-ին, ժամը 20.00-ին, Գյումրի քաղաքի «Հոկտեմբեր» կինոթատրոնի մոտից բաժին բերման են ենթարկել 18-ամյա Ազատ Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա դեկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:




























