ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ կալանավորի հաղորդման` 2014 թվականի սեպտեմբերի 16-ին` ժամը 08-ի սահմաններում, բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին, որտեղ ոստիկանները գողություն կատարելու վերաբերյալ խոստովանություն կորզելու դիտավորությամբ բռնություն են գործադրել իր նկատմամբ, նաեւ սպառնացել են, որ այդպիսի խոստովանություն չկատարելու դեպքում նրանք քրեական պատասխանատվության կենթարկեն նաեւ որդուն:

Ինքը հարկադրաբար համաձայնել է ոստիկանների նշված պահանջին եւ վերջիններիս ուղղորդմամբ խոստովանել է, թե, իբր, գողություն է կատարել:

Կատարվում է նախաքննություն: