Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ալիխանյան Եղբայրներ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ «Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի» տանիքի թիթեղները քամու հետեւանքով պոկվել են եւ ընկել են շենքի բակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել  ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ վնասվել է տանիքի մոտ 200 քմ հատվածը (որից մոտ 175 քմ պոկվել է):