Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանն իր խնամու՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքականության մասին չի խոսում: Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խորհրդարանում լրագրողները ՀՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվեցին, թե ինչքանով է հավանական Քոչարյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն:
Վոլոդյա Բադալյանը նախ նշեց, որ ինքը հաստատ համոզված էր, որ լրագրողներն իրեն այդ հարցը կտան, ապա ավելացրեց. «Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, իրեն ուղղեք, ես տեղյակ չեմ»:




























