Առատ ձյան պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդուարի (Պոստա)-Կոբի ճանապարհահատվածում  բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը թույլատրվում է հակասահքային շղթաներով:

Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ երթեւեկությունը բաց է նաեւ երկու եւ ավելի տանող կամրջակներով շարժվող տրանսպորտային միջոցների համար:

Ըստ Վրաստանի Շրջակա միջավայրի հարցերով ազգային գործակալության  տեղեկության` Գուդուարի (Պոստա)-Կոբի ճանապարհահատվածում կուտակված ձյան պատճառով ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկությունը պետք է ընթանա անկանգ ռեժիմով, բացառապես ձնաբքերից պաշտպանող թունելներով:

Կցորդային եւ կիսակցորդային  տրանսպորտային միջոցների, ինչպես նաեւ 30-ից ավելի նստատեղերով ավտոբուսների երթեւեկություննը իրականացվում է միակողմանի` թունելների միջով:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Դարյալի կիրճ) ավտոմոբիլային ճանապարհի 134-135 կմ հատվածում կանգառ կատարելն արգելված է:

Նշված ռեժիմով երթեւեկությունն իրականացվում է ոստիկանության անմիջական վերահսկողությամբ ու համակարգմամբ:

Մյուս հատվածներում ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է: