Համաշխարհային բանկը 160 մլն դոլար կհատկացնի Սիերա Լեոնեին Էբոլա համաճարակից հետո վերականգնվելու համար, հայտնել է կազմակերպության ղեկավար Ջիմ Յոն Կիմը:
Համաշխարհային բանկի ղեկավարը դեկտեմբերի 3-ին հայտարարել է Սիերա Լեոնեի վերականգնման երկամյա ծրագրի մասին: Ըստ Կիմի՝ ֆինանսական օգնությունը կուղղվի նաեւ գյուղատնտեսության վերականգնմանը եւ աշխատատեղերի ստեղծմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն:
ԱՀԿ տվյալով՝ նոյեմբերի 30-ին դրությամբ մահացու համաճարակի զոհերի թիվը կազմել էր 6070 մարդ, վարակվածներինը՝ 17145: Համաճարակի օջախը Արեւմտյան Աֆրիկայի երկրներում է:




























