Բրիսբենում G20 գագաթաժողովի շրջանակում ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Բարաք Օբամայի եւ Վլադիմիր Պուտինի կոալաների հետ ֆոտոշարքը հարկատուների համար 24 հազար ավստրալական դոլար է արժեցել:

Le Figaro-ի փոխանցմամբ, դա պայմանավորում են կոալաների պահելու բարդություններով: Մասնագետները երկար ժամանակ լուսանկարներում հայտնված կոալաներին սովորեցրել են մարդկանց հետ վարվեցողության կարգը: Երիտասարդ կոալային գրկած կարելի է պահել օրական 10 րոպեից ոչ ավելի: Այդ կենդանուն պետք է կերակրել էվկալիպտի տերեւներով  եւ թույլ տալ քնել օրական 20 ժամ, հայտնում է lenta.ru-ն:

Կոալաների հետ նախագահների ֆոտոշարքն արդեն մամուլում անվանել են «կոալաների դիվանագիտություն»: Ավստրալական լեյբորիստական կուսակցության առաջնորդներից մեկի խոսքով՝ փոխանակ Պուտինի հանդեպ կոշտ դիրքորոշում ցույց տալու, վարչապետ Թոնի Էբոթը բյուջեից 24 հազար դոլար է վճարել, որպեսզի Պուտինը կարողանա կոալա  գրկի: