Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի հարբած բնակիչը ծեծելով սպանել է իր երկու ամսական երեխային՝ լացի պատճառով: Փոքրիկի մարմինը հայտնաբերվել է դեկտեմբերի 3-ին, քաղաքի բնակարաններից մեկում:

«Հանցագործության կասկածանքով տղամարդ է ձերբակալվել, որը հարբած վիճակում ծեծել է որդուն՝ լացի պատճառով»,-«ՌԻԱ նովոստիին» ասել է տեղի իրավապահ մարմինների աղբյուրը:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: