Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի փաստաբան Ռամիզ Մամեդովը կրկին չի կարողացել հանդիպել իր պաշտպանյալի հետ:
Turan-ի փոխանցմամբ՝ Մամեդովին հայտարարել են, որ Յունուսը չի ցանկանում հանդիպման ներկայանալ: Սակայն փաստաբանը ենթադրում է, որ Յունուսի ինքնազգացողությունը շատ վատ է: Վերջին անգամ փաստաբանը իրավապաշտպանի հետ հանդիպել է մեկ շաբաթ առաջ, վերջինս կրկին ունեցել է բարձր ճնշում եւ արյան մեջ շաքարի բար4ր մակարդակ: «Լեյլա Յունուսը դժվարությամբ էր տեղաշարժվում: Նա անընդհատ արտասվում է եւ շատ գունատ է... դա մեռնող մարդու դեմք է», - նշել է փաստաբանը:
Ավելի վաղ փաստաբանը դիմել է Քննչական մեկուսարան՝ Լ. Յունուսի առողջական վիճակի մասին բժշկական եզրակացություն ստանալու նպատակով, սակայն պատասխան չի ստացել:




























