Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում, նոյեմբերի 28-ին, ժամը 12.50-ին,  37-ամյա Ալլեն Մ.-ն  հաղորդում է տվել, որ մոտ 10 օր առաջ, ժամը 16.00-ին, իր ծանոթ ոմն Արսեն, Երեւանի Ծարավ Աղբյուրի փողոցում` գնացքի գծերի մոտ, իր բաճկոնի գրպանից գողացել է բջջային հեռախոս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արսենը 35-ամյա Արսեն Ղ.-ն է, որը դեկտեմբերի 2-ին, ժամը 14.40-ին, բերման է ենթարկվել բաժին ու տվել խոստովանական բացատրություն, որ նոյեմբերի 27-ին  հեռախոսը Զ. Սարկավագի փողոցում վաճառել է անհայտ անձի:

Կատարվում է քննություն: