Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Արաբկիրի բաժնում, նոյեմբերի 27-ին, ժամը 16.00-ին, հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 29-ամյա Գայանե Բ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 15.50-ին, Կոմիտասի պողոտայի 15 շենքի մոտ թիվ 8 երթուղայինի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 20.000 դրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 2-ին, ժամը 18.15-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 36 շենքի մոտից Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Գարիկ Գ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:




























