Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 8 հասցեի դիմաց, դեկտեմբերի 3-ին, ժամը 10.30-ին, թիվ 1 երթուղու «ԳԱԶ-322132» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետեւանքով 61-ամյա ուղեւորուհին միկրոավտոբուսի սրահում վայր է ընկել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:




























