Դեկտեմբերի 3-ին, ժամը 12.15-ին,  «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մամիկոնյանց եւ Շիրվանզադեի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 82-ամյա կնոջը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով նա ընկել է իր կողքով քայլող 81-ամյա կնոջ վրա: Վերջինս նույնպես վայր է ընկել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: