Դեկտեմբերի 3-ին, ժամը 5.30-ին, Երեւանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 52/1 հասցեի մոտ իրար են բախվել «Ինֆինիտի» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: