Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 237/231 տնակի դիմաց, դեկտեմբերի 3-ին, ժամը 15.50-ին, «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՌԱՖ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























