Մասնավոր կառուցապատողի ծրագրի պատճառով Երեւանի կենտրոնում գտնվող Կոնդ թաղամասից վտարված  բնակիչները նույն շրջանի բազմահարկ տանը բնակարան կստանան: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, կառավարության նիստին հայտարարեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Նրա խոսքով՝ անավարտ շինության կառուցումը կնախագծի, իսկ շենքը ավարտին կհասցնի նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակը

Աշխատանքները կվճարի մասնավոր կառուցապառող «Ի Էմ Սի» ՓԲԸ-ն: Ընկերությունը Կոնդի թաղամասում խոշոր շինարարական նախագիծ է իրականացնում: Թաղամասը գտնվում է  մայրաքաղաղաքի կենտրոնում, որտեղ հիմնականում սեփական տներ են կառուցված, որոնցից որոշները մոտ հարյուր տարեկան են: «Ընկերությունը պետք է լուծի վտարված բնակիչների բնակարանների հարցերը: Այդ հարցը մենք կկարգավորենք», - հավաստիացրեց Սարգսյանը: