Երեւան-Մեղրի ճանապարհի 204-րդ կմ-ին, դեկտեմբերի 3-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21063»  մակնիշի ավտոմեքենան բախվել  է «Լեքսուս RX 300» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-21063»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: