Դեկտեմբերի 3-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում 57-ամյա կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 18.15-սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Մեղրիի Ադելյան եւ Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել իրեն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ձեռքը վնասվել է:

Պարզել, որ  կնոջը վրաերթի է ենթարկել  «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը  հրավիրվել է ոստիկանություն:

Կատարվում է քննություն: