Երեւանի հենակետային քոլեջի ուսանողների միջեւ ծեծկռտուքն ավարտվել է լուրջ վնասվածքով: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երեկ՝ դեկտեմբերի 3-ին մի խումբ ուսանողների միջեւ հենց քոլեջի միջանցքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում 16-ամյա մի տղա ուղեղի ցնմցում ախտորոշմամբ տեղափոխվել է համալսարանական կլինիկա: Օրվա ընթացքում պարզվել է, որ վնասվածքը ստացել է 3-րդ կուրսի ուսանողներիցմեկից:

Միջադեպով զբաղվում են իրավապահները:Կատարվում է հետաքննություն: