Ժամեր առաջ Ազատան գյուղի տներից մեկում երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել: Պարզվել է, որ նա նույն տան 42-ամյա բնակիչն է, ով սեփական տանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Վարկած կա, որ նա դեռ երեկվանից է կախված եղել: Ինքնասպանության պատճառները հայտնի չեն:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հանգամանքները պարզվում են:




























