Թուրքիայի զինված ուժերի առնվազն երեք զինծառայողներ են սպանվել, եւս երեքը վնասվածքներ են ստացել այս գիշեր Թուրքիայի հարավ-արեւելքում Հաքքարի նահանգում Քրդական բանվորական կուսակցության ապստամբների հետ բախումների արդյունքում:
Քրդական գրոհայինները հարձակվել են Իրաքի հետ սահմանակից նահանգի Շեմդինլի գավառի ժանդարմերիայի պարեկների վրա, հաղորդում է NTV հեռուստաընկերությունը:
Թուրքական զինված ուժերը հաղորդում են 9 քրդերի սպանվելու մասին:
Նշենք, որ վերջին շրջանում թուրքական բանակի եւ քրդական ապստամբների միջեւ բախումները մշտական բնույթ են կրում: Թուրքիայի քրդաբնակ նահանգներից լուրերն ավելի են նմանվում ռազմաճակատային տեղեկությունների:



























