Խորհրդարանական ոչ իշխանական ուժերի որոշումն է դեմ քվեարկել բյուջեի նախագծին: Այս մասին այսօր` դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Իրենք են որոշում, խորհրդարանում էլ ես կոչ արեցի, որ միասին համագործակցենք: Ամեն դեպքում մեր ներուժը կհերիքի, մենք ուժ ունենք»,- ասաց վարչապետը:
Լրագրողների դիտարկմանը, թե կառավարությունը կարող է առանց ոչ իշխանական ուժերի էլ հաջողության հասնել, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ինչ անենք, ստիպված ենք»:
Նշենք, որ այսօր ձայների մեծամասնությամբ Ազգային ժողովն ընդունեց 2015թ.-ի բյուջեի նախագիծը:




























