Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նախարարության շենքը վերանորոգում է աշխատողների համար: Այսօր` դեկտեմբերի 4-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում վստահեցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Գագիկ Խաչատրյանն իր համար չի անում, հակառակը, իր աշխատողների համար է անում, որ նորմալ պայմաններ լինեն, մարդիկ աշխատեն: Ես 2007 թվականից եմ տեղափոխվել կառավարության շենքից, ու այդ ժամանակներից վերանորոգում չի արվել: Համոզված եմ, որ դրա անհրաժեշտությունը կա, բայց, իհարկե, ես դեմ եմ ճոխություններին»,- ասաց վարչապետը:
Նշենք, որ վերանորոգման համար ֆինանսների նախարարությանը 1.5 մլն դոլար է տրամադրվել:




























