Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը  «Խոսքի ազատության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում» արտահերթ հրապարակային զեկույց է ներկայացնելու:

Ըստ Պաշտպանի գրասենյակի՝ զեկույցը Հայաստանում խոսքի ազատության համալիր ուսումնասիրություն է, որում հետազոտվել են խոսքի ազատության ոլորտի հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը` ուշադրություն հատկացնելով  օրենսդրության մեջ տեղ գտած հակասություններին ու բացերին, ինչպես նաեւ իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներին:  Զեկույցում անդրադարձ է կատարվել նաեւ լրագրողների իրավունքներին, զանգվածային լրատվության միջոցների գործունեությանը, ինչպես նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ  նոր օրենքի վիճահարույց դրույթներին: