Վթար Արմավիրի մարզում: Դեկտեմբերի 4-ին մարզի Հայկավան գյուղում տեղի ունեցած պատահարի արդյունքում մեկ մարդ տուժել է: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Հայկավան գյուղի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ 2107» (վարորդ՝1956 թ. ծնվ. Ա.Ս.)եւ «Տոյոտա» (վարորդ՝ 1991թ. ծնվ. Հ.Կ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ հրշեջների՝ դեպքի վայր հասնելը տեղի ուժերով «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդին եւ ուղեւորներ Ա.Դ.-ին (ծնվ. 1963 թ., ՌԴ Ռոստով քաղաքի բնակիչ) եւ Ֆ.Ս.-ին (ծնվ. 1965 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից: Նրանց տեղափոխել են Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժած ուղեւորների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ս.-ի վիճակը՝ ծանր:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը եւ հոսանքազրկել ավտոմեքենաները:




























