ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը արգելափակել է նախագահ Բարաք Օբամայի իմիգրացիոն բարեփոխումը, որը հինգ մլն միգրանտների թույլ էր տալիս խուսափել արտաքսումից:
Պալատում բանաձեւ են ընդունել, որը դատապարտում է նախագահի՝ Կոնգրեսին շրջանցելով բարեփոխում անցկացնելու փորձը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
219 ձայնով ընդունված բանաձեւում ասված է, որ Օբամայի հրամանագրերի համապատասխան շարքը «օրինական ուժ եւ իրավաբանական հետեւանքներ» չունի:
Սպիտակ տան իրավաբանները հավանաբար կհամարեն, որ բանաձեւը խորհրդատվական բնույթի է եւ նախագահը կարող է այն անտեսել: Այնուամենայնիվ, ընդդիմադիր հանրապետականների հետ սուր տարաձայնությունները, որոնք հունվարից կվերահսկեն Կոնգրեսի 2 պալատները, կարող են 2015թ. բյուջեի ընդունման հետ կապված խոչընդոտներ առաջ բերել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ Օբաման առաջարկել էր միլիոնավոր ապօրինի միգրանտներին օրինականացման հնարավորություն տալ: Նախագահը բարեփոխումը որոշել էր անցկացնել առանց Կոնգրեսի հավանության:




























