Ամերիկյան Բրեդենտոնի (Ֆլորիդա) եկեղեցիներից մեկում կրակոցներ են հնչել, մեկ մարդ զոհվել է, հայտնել են ոստիկանությունում:
Իրավապահները ենթադրում են, որ կրակոցների հեղինակը տեղի բնակիչ Անդրես Ավալոսն է եղել: Ըստ նրա՝ վերջինս խառն է եղել եւս երկու մարդու սպանությանը, որոնց մարմինները հայտնաբերվել էին բնակելի շենքերից մեկում: Իշխանությունները փնտրում են մեքենան, որով, ենթադրաբար, տեղաշարժվում է հանցագործը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Տղամարդու գործողության դրդապատճառներն անհայտ են: Որպես նախազգուշական միջոց Բրեյդենտոնում, որի բնակչությունը 50 հազար մարդ է կազմում, փակվել են մի քանի դպրոցներ:



























