Բերինգի ծովում խորտակված հարավակորեական «Օրիոն-501» ուռկանանավի 7 ձկնորսների մարմինները գտնվել են դեկտեմբերի 5-ին, այսպիսով կործանման ընդհանուր զոհերի թիվը հասել է 26-ի: Այդ մասին հայտարարել է Պետրոպավլովսկ-Կամչատկա նավահանգստային վարչության ծովային փրկարարարական ենթակայանի տնօրեն Արթուր Ռեցը: Նրա խոսքով՝ եւս 27 մարդ անհայտ կորած է համարվում:
«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ Վլադիվոստոկում Հարավային Կորեայի հյուպատոս Յուն Սե Յոնը ժամանել է Չուկոտկա՝ խորտակված ուռկանանավի նավաստիների մարմինների տեղափոխման հարցը լուծելու նպատակով:
Դեկտեմբերի 1-ին Բերինգի ծովում խորտակվել էր հարավկորեական «Օրիոն-501» ուռկանակիր նավը: 60 մարդուց բաղկացած անձնակազմի անդամները առավելապես Հարավային Կորեայի, Ինդոնեզիայի եւ Ֆիլիպինների քաղաքացիներ են:



























