Կահիրեի հիվանադանոցի աղբյուրները հայտնել են, որ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Ըստ «Ալ Մուգազի»՝ Մուբարաքը դեկտեմբերի 4-ին կորցրել է գիտակցությունը, բժիշկներին երկար ժամանակ չի հաջողվել նրան դուրս բերել այդ վիճակից: Նա ուշքի է եկել ավելի ուշ եւ գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ:

«Ալ Մասրի ալ Յաում» թերթը գրում է, որ անսպասելի ճգնաժամի հետ կապված՝ 86-ամյա գործչի հարազատներից մեկին կանչել են հիվանդանոց:

Դեկտեմբերի 4-ին Կահիրեում տարբեր խոսակցություններ էին շրջում Մուբարաքի առողջական վիճակի մասին, «Ալ Բալյադ» հեռուստաալիքն էլ նրա մահվան մասին էր հաղորդել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նոյեմբերի 29-ին Կահիրեի դատարանը նախկին նախագահի վրայից հանել էր բոլոր մեղադրանքները: Առաջիկայում կքննարկեն նրան ազատելու հարցը: