Հանրապետականների կողմից վերահսկվող ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 585 մլրդ դոլար տարեկան բյուջեով պաշտպանության մասին օրինագծին:

Փաստաթուղթը Իրաքի եւ Սիրիայի իսլամիստ զինյալների դեմ ամերիկյան ռազմական արշավի ընդլայնման համար նախագահ Բարաք Օբամային օժտում է իրավասություններով, հայտնում է RBK-ն՝ վկայակոչելով Associated Press-ին: Օրենսդիրները հավանություն են տվել Օբամայի՝ Իրաքում եւ Սիրիայում 4 ամիս շարունակվող ռազմական գործողության ապահովման շուրջ կոնգրեսին ուղղված վերջին խնդրանքին: Օրինագիծը ենթադրում է օդային հարվածների համար 5 մլրդ դոլարի հատկացում եւ 1500 ընդհանուր թվով զինծառայողների ուղարկում:

Օրինագիծն ապահովում է 521,3 մլրդ դոլարի չափով բազային ռազմական ֆինանսավորում եւ 63,7 մլրդ դոլար՝ Աֆղանստանում եւ Իրաքում գործողությունների համար: