Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել Սաուդյան Արաբիայի կողմից ԱՄՆ-ին եւ Ասիային ռեկորդային զեղչերով նավթ մատակարարելու մասին նորությունների հետեւանքով: Մոսկվայի ժամանակով 07.30-ի դրությամբ (08.30 Երեւանի ժամանակով) Brent-ի արժեքը նվազել է 0,98% -ով՝ կազմելով 69,24 դոլար մեկ բարելի համար: WTI նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,30% -ով՝ կազմելով բարելի դիմաց մինչեւ 66,51 դոլար:
«Թագավորությունը չի ցանկանում սուբսիդավորել Իրանին, Իրաքին եւ Վենեսուելային եւ ցանկանում է, որ շուկան ինքը որոշի գները… Սա, ըստ էության, նոր խաղ է համաշխարհային նավթի հետ»,- Bloomberg-ին ասել է IHS Inc. փոխնախագահ Դանիել Երգինին (Daniel Yergin):
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել էին OPEC-ի՝ նավթի արդյունահանման քվոտան օրական 30 միլիոնի մակարդակում պահելու որոշման հետեւանքով:




























