Դեկտեմբերի 5-ին Չինաստանի արեւելյան Ֆուցզյան նահանգի նոր արագընթաց ավտոճանապարհի վրա փլված թունելի փլատակների տակ ավելի քան 20 աշխատող է մնացել: Ինչպես հայտնում է Կենտրոնական չինական հեռուստատեսությունը, միջադեպը տեղի է ունեցել Լունյան քաղաքի մոտակայքում:

Փրկարարների գնահատականներով՝ թունելի մուտքը արգելափակած փլուզված հանքաքարի ընդհանուր ծավալը կազմում է 5 հազար խմ: Փրկարարական աշխատանքներ են տարվում:

Արգելափակված շինարարների մասին տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվում: