ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը պարգեւատրել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ Անջեյ Կասպրշիկին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուղղությամբ իր աշխատանքի համար: Այդ մասին իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-5-ին Բազելում ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ-երկրների արտգործնախարարների խորհրդի նիստ: Անջեյ Կասպրշիկը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ է նշանակվել 1997թ.-ին:




























