Դեկտեմբերի 4-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Աբովյանի Դարանի փողոցի  շենքերից մեկում   հայտնաբերվել է 1950 թ. ծնված Դավիթ Հ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա  դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 189 հոդվածի /կեղծ ձեռնարկատիրությունը/ 3-րդ մասի եւ 205 հոդվածի /հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/ 2-րդ մասի մեղադրանքով: