Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 4-ին, ժամը 17.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Հայկ Գ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա   դեկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով: