Դեկտեմբերի 4-ին, ժամը 18.30-ին, Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1942 թ. ծնված Նորայր Պ.-ի տանը, որտեղ հայտնաբերվել եւ առգրավվել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան եւ  5,56 մմ տրամաչափի  «ՏՕԶ» մարտական ակոսավոր հրացան:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:

Նորայր Պ.-ն  բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է քննություն: