Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Արփինե Հովհաննիսյանը չի ուզում մեկնաբանել ԱԺ-ի մոտ ակտիվիստ, լրագրող Գայանե Առուստամյանի եւ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ երբ դիմում ներկայացվի հանձնաժողով, այդ ժամանակ էլ որպես հանձնաժողովի նախագահ՝ կներկայացնի իր տեսակետը:
Նշենք, որ Լրագրող, ակտիվիստ Գայանե Առուստամյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ կմտածի ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ իրեն «Տո, համբալի մեկը, հեսա հելա, գլուխդ վրիցդ կպոկեմ, ոչխար» ասելու վերաբերյալ Էթիկայի հարցերով հանձնաժողովին դիմելու մասին եւ միգուցե դիմի:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի-ին ԱԺ-ի մոտ պատգամավորը վրդովվել էր, երբակցիայի մասնակիցներից Գայանե Առուստամյանն իրեն «Լֆիկ» էր անվանել: «Տո, համբալի մեկը, հեսա հելա, գլուխդ վրիցդ կպոկեմ, ոչխար»,-Առուստամյանին ասել էր պատգամավորը:
Նշենք, որ դեկտեմբերի 1-ին մեկնարկած ԱԺ քառօրյայի օրակարգում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումն է, որն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Արդեն 4-րդ օրն է՝ մի քանի տասնյակ ակտիվիստներ բողոքի ակցիաներ են անցկացնում ԱԺ շենքի մոտ՝ պատգամավորներից պահանջելով, որ կողմ չքվեարկեն ԵՏՄ անդամակցության պայմանագրին:




























